ELRC
Հանրային լսումներ
Արդարադատության մատչելիություն 2013-03-28 Արդարադատության մատչելիություն

Իրավունքի գերակայության սկզբունքի գոյության չափանիշը, երբեմն, ոչ այնքան ընդհանուր, որքան որոշակի իրավիճակներում առանձնահատուկ լուծումների առաջադրման տվյալ հասարակության կարողությունն է: Դրանք լուծումներ են, որոնք հանգեցնում են իրավական զարգացման որակական փոփոխությունների, հետևաբար նաև` հասարակության բարեկեցության նոր մակարդակի:    

Այդպիսի լուծումներից մեկի վերաբերյալ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում մարտի 27-ին անցկացվեց  քննարկում: Քննարկման նպատակն էր շահագրգիռ խմբերին ներկայացնել ՄԱԿ-ի ԵՏՀ Օրհուսի կոնվենցիայի Արդարադատության մատչելիության նպատակային խմբի հովանու ներքո անցկացվող հետազոտության` Հայաստանին վերաբերող հարցաշարը (ազգային փորձագետ-Գոռ Մովսիսյան): Հետազոտությունն անցկացվում է Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետություններում` նպատակ ունենալով վեր հանել քաղաքացիների, նրանց խմբերի և հասարակական կազմակերպությունների կողմից  շրջակա միջավայրի հարցերի վերաբերյալ դատարան դիմելու իրավունքի իրացման ճանապարհին գոյություն ունեցող խոչընդոտները:

Հետազոտության նախնական ամփոփումը կներկայացվի սույն թվականի հունիսի 17-18 ՄԱԿ-ում(Ժնև)` Նպատակային խմբի  հանդիպման ընթացքում, իսկ վերջնական արդյունքները նաև` Օրհուսի կոնվենցիայի կողմերի 5-րդ հանդիպմանը:

Հետազոտության արդյունքում արձանագրվել են օրենսդրական կարագավորման և գործնական ոլորտում գոյություն ունեցող մի շարք խոչընդոտներ, որոնց վերացումը խիստ կարևոր է վերոնշյալ սուբյեկտների համար դատարանի մատչելիությունն ապահովելու համար:

Ռուսերեն լեզվով հարցաշար. ներբեռնել

Շնորհանդես. ներբեռնել  

ԵՊՀ Նորություններ

Գործընկեր
Guide iucn
ՀՀ, 0025, ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, 108 սենյակ, Հեռ:(374 60) 71 02 37 Էլ.փոստ: elrc@ysu.am: